«Հարավային Կովկասը չի պատկանում Թրամփին, որպեսզի այն վարձակալի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մեկն է, և այս միջանցքը չի դառնա «Թրամփի միջանցք», այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանի»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:               
 

Որպես ամուսնացյալ հոգևորական՝ չունեմ նիկոլ փաշինյան անունով եղբայր

Որպես ամուսնացյալ հոգևորական՝ չունեմ նիկոլ փաշինյան անունով եղբայր
01.07.2025 | 19:08

Խոնարհումս ՀԱԵ-ում ծառայող բոլոր կուսակրոն հոգևոր հայրերին։

Թող ձեր դժվարին լուծը Աստծո օգնականությամբ միշտ թեթև լինի։

Ինչպես Միքայել Սրբազանը բազմիցս նշել է` կուսակրոն հոգևորականները եկեղեցու մահապարտներն են, ովքեր անմնացորդ նվիրումով ամբողջանվեր ծառայում են Աստծուն։

Չմոռանանք, որ կուսակրոն հոգևորականներ են եղել Կոմիտասը, Շնորհալին, Նարեկացին, Մաշտոցը և այսպես եթե թվարկեմ տարիներ է պետք վերջացնելու համար։

Նաև հավելեմ, որ որպես ամուսնացյալ հոգևորական չունեմ նիկոլ փաշինյան անունով եղբայր, որին միայն կարող եմ ասել ետիս անցիր չար սատանա։

Տեր Հակոբ քահանա ԻՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 1235

Մեկնաբանություններ